«Տնից լավ տեղ չկա». Լուսինե Թովմասյանի ձմեռային լուքը

16:42   12 հունվարի, 2022

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկարներ է՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

271755631_348703307069129_1227525824004801082_n.jpg (330 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Լուսինեն բաց գույնի կոստյում է կրում, որը համադրել է վերարկուի հետ։ Լուսինեն սպորտային կոշիկ է ընտրել ու արձակել մազերը։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ գլխարկ, արեւային ակնոց, պայուսակ։ «Նոր մտքերով, թարմ ուժերով ու ամենակարևորը՝ ժպիտով վերադարձա աշխատանքիս։ Հանգիստը հանգիստ,բայց ինչպես ասում են՝ տնից լավ տեղ չկա»,- մեկնաբանություններում գրել է նա։

271587114_347558800516913_8296166342464389140_n.jpg (223 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը ոճային կերպարում էր․ նա բաց գույնի տոպ եւ շրջազգեստ էր ընտրել, որոնք համադրել էր սպորտային կոշիկի հետ։ Լուսինեն արձակել էր մազերն ու արեւային ակնոց էր կրում։ Արդեն մյուս նկարում Լուսինեին էր մոտենում որդին՝ Ալեքը։ «Մի նկարի պատմություն»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE