«Մեզանից յուրաքանչյուրի ներսում երեխա է ապրում». Լիա Զախարյան (ֆոտո)

17:41   12 հունվարի, 2022

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։

image_6487327 (1)-17.JPG (403 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին բաց գույնի հագուստ է կրում եւ վերարկու։ Լիան երկարաճիտներ է ընտրել ու արձակել մազերը։ Կերպարն ամբողջական է դարձրել գլխարկը։ «Մեզանից յուրաքանչյուրի ներսում երեխա է ապրում»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

271425120_141512231602020_2745449585635227277_n(1).jpg (300 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին պատկերված էր գեղանկարի ֆոնին։ Նա պուտավոր զգեստ էր կրում, որն ընդգծել էր նրա սլացիկ կազմվածքը։ Լիան արձակել էր մազերը, մեղմ շպարով էր։ «Պետք է գնահատել արվեստի գեղեցկությունն ամեն ինչում․․․ գեղանկարչության, ստեղծագործության, կանանց մեջ․․․ բայց, առաջին հերթին, պետք է գնահատել գեղեցիկ ապրելու արվեստը...», - գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE