Կրիպտոարժույթի գովազդի պատճառով դատական հայց են ներկայացրել Քիմ Քարդաշյանի դեմ

20:12   12 հունվարի, 2022

եռուստաաստղ Քիմ Քարդաշյանի եւ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի դեմ դատական հայց են ներկայացրել EthereumMax կրիպտոարժույթի գովազդի պատճատով, հայտնում է Bloomberg-ը։

Հայցում, որը ներկայացվել է Լոս Անջելեսի դաշնային դատարան, Քարդաշյանն ու EthereumMax-ի մշակողները գործել են միասին՝ տոկեի արժեքն արհեստականորեն բարձրացնելու համար՝ սոցիալական ցանցերում «սուտ եւ մոլորեցնող հայտարարություններ անելով»։ Փաստաթղթում նաեւ նշվում է, որ հայցվորները, որոնք կրիպտոարժույթը ձեռք են բերել 2021թ․-ի մայիսի 14-ից հունիսի 17-ն ընկած ժամանակահատվածում, կորուստներ են կրել հեռուստաաստղի գործողությունների պատճառով։

EMAX-ը հայցում ներկայացվում է որպես «սպեկուլյատիվ թվային տոկեն, որը ստեղծվել է կրիպտոարժույթ մշակողների գաղտնի խմբի կողմից»․ նրանք եւս գործով պատասխանղներ են։ «EthereumMax-ը ոչ մի առնչություն չունի մեծությամբ երկրորդ կրիպտոարժույթի՝ Ethereum-ի հետ»,- ասված է հայցում։

Սեպտեմբերին Մեծ Բրիտանիայի ֆինանսական վարքագծի վարչության ղեկավարը Քարդաշյանին քննադատել էր կրիպտոարժույթի գովազդի պատճառով։



© NEWS.am STYLE