Գեղեցիկ բնապատկեր, սպորտային կերպար․ Սոնա Ռուբենյանի լուսանկարն Ավստրիայից

22:39   12 հունվարի, 2022

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Ավստրիայում։

271491714_1005931893293156_5427747851516424177_n(1).jpg (328 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին կերպարանք է ընդունել գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա սպորտային կերպարում է․ բաց շագանակագույն երանգի հուդի, լայն տաբատ։ Սոնայի ձմեռային լուքն ամբողջական են դարձնում բաց երանգի երկարաճիտները, ոճային պայուսակն ու թրենդային գլխարկը։ «Ժամանակին», - գրել է Սոնա Ռուբենյանը։  

image_123986672-2.JPG (452 KB)

Ավելի վաղ Սոնան շնորհավորել էր ամուսնու ծննդյան օրը։ Զույգը, որի հարսանիքը տեղի է ունեցել 2021թ․-ի նոյեմբերին, կադրում ջերմ գրկախառնված էր։ «Շնորհավոր ծնունդդ, իմ սեր»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE