Լեոնիդ Կուրավլյովի մոտ ուղեղի ծանր ախտահարում է

22:12   12 հունվարի, 2022

Հոսպիտալացված դերասան Լեոնիդ Կուրավլյովի մոտ հայտնաբերվել են գլխուղեղի ծանր ախտահարումներ։ Այս մասին հայտնում է KP.RU-ն։

Արտիստի մոտ հայտնաբերել են ցերեբրովասկուլյար հիվանդություն, որը ախտահարում է անոթները եւ հանգեցնում գլխուղեղի արյան շրջանառության խանգարման։ Բացի դրանից, բժիշկները Լեոնիդ Կուրավլյովի մոտ ախտորոշել են գլխուղեղի քրոնիկ 3-րդ աստիճանի իշեմիա եւ պսեւդոբուլբար համախտանիշ:

«85-ամյա Լեոնիդ Կուրավլյովի մոտ ճանաչողական գործունեության կայուն նվազում է հայտնաբերվել՝ այս կամ այն չափով ավելի վաղ յուրացված գիտելիքների եւ գործնական հմտությունների կորստով։ Հիշողության, խոսքի, մտածելու գործընթացի, սննդի կուլ տալու ֆունկցիայի խանգարումներ։ Այժմ դերասանի գիտակցությունը գտնվում է մակերեսային խլացման մակարդակի վրա։ Կենսականորեն կարեւոր պրոցեսներն արտիստի օրգանիզմում դեռեւս ակտիվ են։ Լեոնիդ Վյաչեսլավովիչն ինքն է շնչում եւ գտնվում է առանց թոքերի արհեստական օդափոխության սարքի», - պատմել է աղբյուրը:



© NEWS.am STYLE