ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   15 հունվարի, 2022

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելին կօգնի ձեզ մի հարցում, ինչը կառաջացնի ձեր հիացմունքը, քանի որ ձեզ թվում էր, թե Նա կաղում է այդ բնագավառում: Ի ուրախություն ձեզ` դա այդպես չէ եւ դուք մեկ անգամ չէ, որ շնորհակալություն կհայտնեք ճակատագրին, որ Նա ձեր կողքին է:

ՑԼԵՐ

Այսօր այնքան զբաղված կլինեք, որ ժամանակ էլ չեք ունենա մտածելու այս կամ այն խնդրի եւ անձնկան կյանքի անհարթությունների մասին: Աստղերը դժվարանում են կանխատեսել, թե ինչով պետք է զբաղված լինեք, որ ամեն ինչի մասին կարողանաք մոռանալ, բայց ամեն դեպքում, դա հաճելի զբաղվածություն կլինի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեզ խորհուրդ է տրվում սիրելիի հետ զբոսանքի ժամանակ մտնել մոտակա գրախանութներից մեկը եւ Նրա համար գնել որեւիցե բացիկ: Դա Նրան անչափ կուրախացնի եւ կբարձրացնի Նրա տրամադրությունը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր անասելի ջերմություն կզգաք ձեր սիրելիի հանդեպ: Այն այնքան մեծ կլինի,որ կցանկանաք դրա մասին պատմել ամբողջ աշխարհին: Սակայն խորհուրդ ենք տալիս չչարաշահել այդ ջերմությունը. Այն ձեզ պետք կգա ցուրտ օրերին:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Մի պահ մոռացեք, որ արդեն հասուն մարդիկ եք: Պահեք ձեզ երեխաների պես: Գնացեք խաղահրապարակ, ճոճվեք ճոճանակների վրա, պաղպաղակ կերեք: Ամեն դեպքում, ձեզ ոչ-ոք չի արգելում համբուրվել:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելին տրամադրություն չի ունենա լսելու ձեր խնդիրները: Նա կլսի ձեզ, սակայն կարեւոր մանրամասները բաց կթողնի, ինչը ձեզ կբարկացնի: Հասկացեք Նրան եւ մի նեղացեք ձեր սիրելիից:

ԿՇԵՌՔՆԵՐ

Լավ կլինի իմանաք, թե ինչ է ձեր մասին մտածում այն անձնավորությունը, ում հանդեպ անտարբեր չեք: Եթե ամաչում եք ինքներդ այդ հարցն ուղղել Նրան, խնդրեք, որ դա անի ձեր ընդհանուր ծանոթներից մեկը: Այդպես վերջապես կհասկանաք Նրա իրական մտադրությունները:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այդքան մի կենտրոնացեք նրա վրա, թե ինչպես է կատրվածն ընդունում ձեր սիրելի անձնավորությունը: Միւնույն է Նրա կարծիքն այդպես էլ չեք իմանա: Իզուր տեղը սխալ ենթադրություններ մի արեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր դուք կհասկանաք, որ սերը ոչ միայն հաճույք է, այլեւ որոշակի պարտականությունների շղթա: Մի վախեցեք, որովհետեւ այդ պարտականություններն այդքան էլ սարսափելի չեն, որքան դուք եք փորձում դա ներկայացնել շրջապատին:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին հնարավորինս հոգատար կլինի ձեր հանդեպ: Աշխատեք նրան փոխհատուցել հենց նմանատիպ վերաբերմունքով:

ՋՐՀՈՍՆԵՐ

Լավ կլինի, որ այսօր սիրելիի հետ քննարկեք ձեր սիրելի ֆիմերը, գրքերը կամ այլ երեւույթները: Կարեւորը դրական խոսակցության թեմա գտնելն է, մնացածն արդեն թողեք Նրա վրա:

ՁԿՆԵՐ

Դուք ամեն ինչի պատրաստ եք ձեր հարաբերությունները պահպանելու համար: Արդյո՞ք այդպես է անում նաեւ ձեր սիրելին: Աշխատեք հասկանալ Նրա պահվածքի իսկությունը, նոր միայն ձեռնարկեք լուրջ քայլեր:



© NEWS.am STYLE