«Իմ փոքրիկ արքայազն». Արփի Գաբրիելյանի ջերմ լուսանկարը որդու հետ

11:43   13 հունվարի, 2022

Երգչուհի Արփի Գաբրիելյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

image_6487327 (1)-18.JPG (290 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Արփին պատկերված է իր եւ Միհրան Ծառուկյանի որդու՝ Ռոբերտի հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել է փոքրիկին։ «Իմ փոքրիկ արքայազն»,- սեւ-սպիտակ լուսանկարի մեկնաբանություններում գրել է Արփին։

271277837_474570237360857_1724228435459910550_n.jpg (351 KB)

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երգիչ Միհրան Ծառուկյանի կինը վառ, փայլփլուն զգեստ էր կրում։ Արփին արձակել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծում էր գեղեցկությունը։ «Նոր տարի… նոր նպատակներ, նոր սպասելիքներ, նոր գաղափարներ, նոր հույսեր…Եղեք համարձակ , Հաղթեք այնտեղ, որտեղ դժվար է, մի նահանջեք դժվարությունների հանդիպելիս վստահորեն քայլեք առաջ, անցյալում թողեք բոլոր վատ մտքերը, վատ հիշողությունները ու երջանիկ ապագայի հանդեպ հավատով լցվեք…»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE