11:12 14 հունվարի, 2022ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի, պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ հագուստ է կրում, որը համադրել է բաց գույնի վերարկուի հետ։ Սոնան արձակել է մազերը, նախապատվություն տվել վառ շպարին։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները։
Ավելի վաղ Սոնան ընտանեկան լուսանկար էր հրապարակել։ Նա կադրում պատկերված էր ամուսնու՝ ռեփեր Միշոյի հետ։ Զույգը, որը մեծացնում է որդուն, կադրում ջերմ գրկախառնված է։ր Սոնան հրապարակումը չէր մեկնաբանել։