Ռուս տղամարդը Ֆիլիպ Կիրկորովի եւ Դավա Մանուկյանի պատճառով դատական հայց է ներկայացրել «Муз-ТВ»-ի դեմ

10:41   13 հունվարի, 2022

Մոսկվայի Բասմանի դատարանը գրանցել է հայցն ընդդեմ «Муз-ТВ»-ի, որը ներկայացվել է հեռուստաընկերության մրցանակաբաշխությանը Ֆիլիպ Կիրկորովի եւ ռեփեր Դավայի՝ Դավիթ Մանուկյանի մասնակցության պատճառով․ արտիստներն արարողությանը ներկայացել են նորապսակների կերպարով, հայտնում է «Վեդոմոստի»-ն։

Հայցվորը հեռուստաալիքից պահանջել է 24 միլիոն ռուբլի վճարել՝ որպես փոխհատուցում, հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Քրիստինա Բուլիգինան։ Նա նաեւ ցանկացել է հեռուստաալիքին պարտավորեցնել եւս 100 միլիոն ռուբլի վճարել հօգուտ պետության, սակայն այդ պահանջը մերժվել է։

2021թ․-ի հունիսի 4-ին Մոսկվայում անց է կացվել «Муз-ТВ»-ի երաժշտական մրցանակաբաշխության արարողությունը, որի հեռարձակումն իրականացրել է հեռուստաալիքը։ Կիրկորովն ու Դավան կարմիր գորգին հայտնվել են նորապսակների կերպարում։ Նրանք ժամանել էին կաբրիոլետով՝ կիսամերկ տղամարդկանց ուղեցկությամբ՝ ձեռքներին ծաղիկներ։



© NEWS.am STYLE