Machine Gun Kelly-ն առաջարկություն է արել Մեգան Ֆոքսին

11:16   13 հունվարի, 2022

Ռեփեր Machine Gun Kelly-ն առաջարկություն է արել Մեգան Ֆոքսին։ Ինստագրամյան իր էջում տեսանյութը հրապարակել է դերասանուհին։

View this post on Instagram

A post shared by Megan Fox (@meganfox)

«Ինչ-որ կերպ մեկուկես տարի անց, միասին անցնելով դժոխքի միջով, միասին ծիծաղելով շատ ավելի, քան ես երբեւէ կարող էի պատկերացնել, նա ինձ խնդրեց ամուսնանալ իր հետ։ Եվ ինչպես կյանքում, որը նախորդել է սրան, ինչպես յուրաքանչյուր կյանքում, որը կհետեւի սրան, ես ասացի՝ այո»․- գրել է Ֆոքսը։

Ընդամենը երեք ամիս առաջ ավարտվել է Մեգան Ֆոքսի եւ նրա ամուսնու՝ դերասան Բրայան Օսթին Գրինի ամուսնալուծության գործընթացը․ տասը տարվա միության ընթացքում նրանք երեք երեխա են ունեցել։ Ամուսնալուծությունն ուղեկցվել է ունեցվածքի բաժանման հետ կապված սկանդալով, որի պատճառն ամուսնական պայմանագրի բացակայությունն էր։

 



© NEWS.am STYLE