«Մի ծնվիր գեղեցիկ» սերիալի աստղն ավելորդ քաշի պատճառով անճանաչելի է դարձել

12:58   13 հունվարի, 2022

Ռուս դերասան Պյոտր Կրասիլովը դարձել է «ТВ Центр» հեռուստաալիքի «Իմ հերոս» հաղորդման հյուրն ու երկրպագուներին շոկի ենթարկել արտաքինի փոփոխություններով։ Օգտատերերը մեկնաբանություններ են գրել YouTube-յան ալիքում։

1_1454813.png (332 KB)

Կրասիլովը եկար ժամանակ չէր նկարահանվում նոր նախագծերում ու ֆիլմերում։ Այժմ նա պահանջված դերասան է թատրոնում եւ ստեղծագործական ամբողջ կյանքը կենտրոնացրել է կենդանի բեմում։ Նա ենթադրում է, որ հենց արտաքինի փոփոխություններ են պատճառ դարձել, որ նվազել է կինոռեժիսորների հետաքննությունն իր նկատմամբ։

«Կա՛մ ես ժամանակ չունեմ, կա՛մ չեն ցանկանում ինձ նկարահանել․․․ Պարզապես երբեւէ՝ հինգ տարի առաջ, ես ուրիշ էի, հիմա այլ եմ։ Հիմա այլ կազմվածք ունեմ։ Իսկ ինձ հիշում են որպես նիհար տղա։ Ինձ չի վախեցնում մի ամպլուայից անցումը մյուսին, դա ինձ համար՝ որպես դերասանի, ավելի հետաքրքիր է»,- Տատյանա Ուստինովային տված հարցազրույցում ասել է դերասանը։



© NEWS.am STYLE