Հայտարարվել են ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակաբաշխության հավակնորդների անունները

14:22   13 հունվարի, 2022

ԱՄՆ-ում հայտարարվել են ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակաբաշխության՝ Screen Actors Guild-2022 (SAG Awards) հավակնորդների անունները։ Մրցանակի հավակնորդների շարքում է Ռիդլի Սքոթի «Տուն Gucci» ժապավենը։

Մրցանակաբաշխության հեղինակները հավակնորդների անունները հրապարակել են կազմակերպության կայքում։ Բացի «Տուն Gucci»-ից՝ մրցանակի հավակնում են նաեւ «Ռիչարդ արքա», «Բելֆաստ», «CODA․ խուլ ծնողների երեխան», ինչպես նաեւ «Մի նայեք վերեւ» ժապավենները։

View this post on Instagram

A post shared by SAG Awards (@sagawards)

Դերասաններից, որոնք գլխավոր դերեր են կատարել, հավակնորդների շարքում են հայտնվել Խավիեր Բարդեմը («Ռիկարդոյի դերում»), Բենեդիկտ Քեմբերբետչը («Շան իշխանությունը»), Էնդրյու Գարֆիլդը («Տիկ-տակ․․․ Բում»), Ուիլ Սմիթը («Ռիչարդ արքա») եւ Դենզել Վաշինգթոնը («Մակբեթի ողբերգությունը»)։ Դերասանուհիներից մրցանակի են հավակնում Ջեսիկա Չիսթեյնը («Թեմի Ֆեյի աչքերը»), Օլիվիա Քոլմանը («Կորած դուստր»), Լեդի Գագան («Տուն Gucci»), Ջենիֆեր Հադսոնը («Հարգանք») եւ Նիկոլ Քիդմանը («Ռիկարդոյի դերում»):

SAG Awards 2022 մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 28-ին։



© NEWS.am STYLE