Քայլի Ջենները դարձել է առաջին կինը, որն Ինստագրամում 300 միլիոն հետեւորդ ունի

18:01   13 հունվարի, 2022

Իրապատում-շոուի աստղ եւ բյութի մագնատ Քայլի Ջենները դարձել է աշխարհի առաջին կինը, որն Ինստագրամում 300 միլիոն հետեւորդ ունի։

Քայլիին հաջողվել է գերազանցել Արիանա Գրանդեի ռեկորդը։ Երգչուհուն բաժանորդագրված է ավելի քան 289 միլիոն հետեւորդ։ Իրապատում-շոուի աստղը մշտապես մրցակցում է երգչուհու հետ, սակայն այժմ արդեն Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրն առաջ է անցել։ Ամենահանրաճանաչ բլոգերը նախկինի նման Կրիշտիանու Ռոնալդուն է․ նրան բաժանորդագրված է ավելի քան 388 միլիոն օգտատեր։

Ի դեպ, Քայլի Ջենների այդ հայտնիությունը պայմնավորված չէ նրա ակտիվությամբ։ Երեխայի սպասող Քայլին վերջին շրջանում հետեւորդներին հաճախ չէ ուրախացնում նոր հրապարակումներով։



© NEWS.am STYLE