«Խաշի բաց դռների օր». Մարգարիտա Սիմոնյանը ցույց է տվել Տիգրան Քեոսայանի նախկին կնոջ արտասովոր քայլը (վիդեո)

17:33   13 հունվարի, 2022

Արդեն որերորդ տարին է՝ համացանցում քննարկում են Տիգրան Քեոսայանի ընտանիքում յուրօրինակ իրադրությունը։ Նախքան Ալյոնա Խմելնիցկայայից բաժանվելը ռեժիսորը սեիրավեպ էր սկսել Մարգարիտա Սիմոնյանի հետ։ Թվում էր՝ երկու կանայք չպետք է սիրեին իրար, սակայն նրանք ընկերացել են եւ նույնիսկ տոները միասին են անցկացնում։ Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, որը տեսագրել է նոր տարվա առաջին օրը։ Ալյոնա Խմելնիցկայան ուրախանում է նախկին ամուսնու ընտանիքի հետ եւ շպագատ ցուցադրում։   

View this post on Instagram

A post shared by Маргарита Симоньян (@_m_simonyan_)

«Հունվարի 1-ին մեզ մոտ խաշի բաց դռների oր է․ հավաքվում են ամենամտերիմները, ոտում խաշ, ապուր, օլիվիե, դոնդող, բացում են նվերները՝ դրանց դիմաց վճարելով երգով կամ բանաստեղծությամբ, իսկ շլացուցիչ Ալյոնա Խմելնիցկայան պարտադիր շպագատ է ցուցադրում»,- ընտանեկան ավանդույթների մասին պատմել է Մարգարիտա Սիմոնյանը։

Սիմոնյանը տեսանյութը հրապարակել է Ալյոնա Խմելնիցկայայի ծննդյան օրվա առիթով. նա 51 տարեկան է դառնում։ «Շնորհավոր ծնունդդ, քեզ երջանկություն եմ մաղթում, թանկագինս, բարեսիրտ, բոցավառ, մեծ սիրտ»,- գրել է Մարգարիտան։

 



© NEWS.am STYLE