Ռենատա Լիտվինովայի հոբելյանի օրը ռեստորան ոստիկանություն են հրավիրել

20:03   13 հունվարի, 2022

Մոսկվայի բնակիչը ոստիկանություն է հրավիրել ռեստորան, ուր ծննյան օրն էր նշում Ռենատա Լիտվինովան, հայտնում է Super-ի տելեգրամյան ալիքը։

«Ռենատայի հոբելյանին երկու անգամ ոստիկանություն է ժամանել տեղի բնակիչների բողոքների պատճառով։ 23:30-ից հետո հաստատության դռների մոտ մարդ է հայտնվել, որը հարեւանությամբ էր ապրում։ Դժգոհ տղամարդը դուրս է եկել շքամուտքից, փորձել է ապակիների հետեւից նկարահանել աստղի միջոցառումն ու իրավապահների է հրավիրել»,- հայտնում է Super-ը։

Ընդ որում, տղամարդը չի իմացել, որ հաստատությունում նշում են Լիտվինովայի 55-ամյա հոբելյանը։ Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել դաշնակահար Կիրիլ Ռիխտերը, Զեմֆիրան եւ Հիբլա Գերզմավան։ Ներկա է եղել նաեւ ռուսական «Առաջին ալիքի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Էրնստը։



© NEWS.am STYLE