Կլավա Կոկան վնասվածք է ստացել Կուրշեւելում սնոուբորդով սահելիս

22:18   13 հունվարի, 2022

Ռուսաստանցի երգչուհի Կլավա Կոկան վնասվածքներ է ստացել եւ հայտնվել հիվանդանոցում Կուրշեւելում հանգստի ժամանակ: Արտիստուհին Instagram-ի Stories բաժնում հիվանդասենյակից լուսանկար է հրապարակել եւ պատմել, որ վնասել է ջիլերը, այդ պատճառով այժմ նա ստիպված կլինի հենակներով քայլել:

«Ոսկորներս չեն վնասվել։ Իսկ ահա ջիլերս...», - գրել է երգչուհին։

Կլավա Կոկան նաեւ տեսանյութ է հրապարակել, որտեղ նա մեծ արագությամբ սահում է սահատախտակով։ Երգչուհին ընկնում է եւ գլխով վայրէջք կատարում ձյան մեջ։

Ավելի վաղ Սաշա Սավելեւան պատմել էր, թե ինչպես է վնասվածք ստացել ձյունագնացով երթեւեկելիս։ Արտիստուհին մարմնով կարողացել է հարվածից փրկել որդուն։

 

 

 



© NEWS.am STYLE