Ամենատարօրինակ պահանջները, որոնք աստղերը ներկայացնում են ելույթների կազմակերպիչներին

22:09   16 հունվարի, 2022

Ջենիֆեր Լոպես

jennifer-lopez-is-seen-on-the-set-of-un-nuevo-dia-at-news-photo-1588600958.jpg (334 KB)

Դեռ մի քանի տարի առաջ Ջեյ Լոն իր հանդերձասենյակ պահանջում էր չիպսեր, շոկոլադե թխվածքաբլիթներ եւ սիրելի կոնֆետները, իսկ այժմ աստղը վերջնականապես անցել է առողջ սննդի։ Նրա ռայդերի առանձին կետում կարելի է հանդիպել մանգո, ծիրան, գուավա եւ այլ թարմ մրգեր, ինչպես նաեւ բանջարեղեն, հնդկահավ եւ ձուկ։ Սակայն այդ ցուցակում կան նաեւ ավելի հետաքրքիր բաներ՝ պարտադիր է 25 սեւ սրբիչների առկայությունը (հետաքրքիր է՝ ինչի համար), սպիտակ վարդեր, որոնք պետք է փոխվեն օրական երեք անգամ: Նախատեսված է նույնիսկ կահույքի գույնը։ Այն պետք է լինի բացառապես սպիտակ։

Թոմ Քրուզ

85380.jpg (93 KB)

Թոմ Քրուզի տարօրինակ պահվածքը շրջապատը նկատել է այն բանից հետո, երբ նա տարվել է սայենթոլոգիայով։ Այդ ժամանակից ի վեր, ինչ հյուրանոցում էլ որ դերասանը կանգ առնի նկարահանումներից առաջ, նա խնդրում է պատրաստել երկու համար. մեկում ինքն է ապրում, իսկ մյուսը պետք է պատրաստ լինի եկեղեցու ղեկավարությունից որեւէ մեկի ժամանման համար։ Աստղի բնակարանում պետք է անպայման փակցված լինեն թերթերի կտրվածքներ եւ լուսանկարներ, որոնց վրա նա երջանիկ տեսք ունի։ Թոմը նաեւ խնդրում է իրեն ապահովել 50 ներքնազգեստով, որոնցով իրեն հարմար կլինի նկարահանվել։

Բրիթնի Սփիրս

84546.jpg (169 KB)

Այն բանից հետո, երբ Բրիթնի Սփիրսը վերադարձավ առողջ ապրելակերպին, նա բառացիորեն տարվել է ճիշտ սննդակարգով։ Աստղը խնդրում է, որ իր սենյակում միշտ լինեն թարմ մրգեր եւ բանջարեղեն, ինչպես նաեւ այծի պանիր եւ հանքային ջուր: Երգչուհին նաեւ նշում է, որ ամբողջ սպասարկող անձնակազմը պարտավոր է կրել սպիտակ գույնի հագուստ, որը նրան տրամադրում է դրական մտքերի: Հանդերձասենյակի մուտքի մոտ պետք է կայանած լինի գոլֆ մեքենան, որպեսզի նրան ուղեկցի դեպի բեմ, նույնիսկ եթե այն շատ մոտ է։

Մադոննա

83404.jpg (174 KB)

Մադոննայի անձնական պահանջներում ներառված է Իսրայելի Սուրբ աղբյուրներից ջուր, Մեռյալ ծովում արդյունահանվող աղ, ինչպես նաեւ որոշակի բարձրության ցողուններով բուրավետ մոմեր եւ ծաղիկներ: Այն բանից հետո, երբ աստղը լքում է հյուրանոցը, նրա օգնականները քլինինգ թիմի հետ միասին աշխատում են սենյակում եւ հատուկ լուծույթով մաքրում են սենյակը, քանի որ երգչուհին վախենում է, որ իր ԴՆԹ-ին կարող են տիրանալ խաբեբաները եւ օգտագործել այն կլոնավորման համար:

Աղբյուրը՝ GraziaMagazine



© NEWS.am STYLE