«Սեփական «եսի» հանդեպ սերն անբաժանելիորեն կապված է մեկ այլ էակի հանդեպ սիրո հետ»․ Լիա Զախարյանի լուսանկարը Ծաղկաձորից

16:47   14 հունվարի, 2022

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։

LIa.jpg (231 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարներն արվել են Ծաղկաձորում։ Լիան վարդագույն հագուստ է կրում ու արձակել է մազերը։ Նա նվազագույն շպար է ընտրել։ «Սեփական «եսի» հանդեպ սերն անբաժանելիորեն կապված է մեկ այլ էակի հանդեպ սիրո հետ»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Լիան։

image_6487327 (1)-17.JPG (403 KB)

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին բաց գույնի հագուստ էր կրում եւ վերարկու։ Լիան երկարաճիտներ էր ընտրել ու արձակել մազերը։ Կերպարն ամբողջական էր դարձրել գլխարկը։ «Մեզանից յուրաքանչյուրի ներսում երեխա է ապրում»,- մեկնաբանություններում գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE