«Ես երբեմն կարող եմ չհասկանալ քեզ, բայց․․․»․ Թամարա Գեւորգյանի հմայիչ կերպարը

17:45   14 հունվարի, 2022

Դերասանուհի Թամարա Գեւորգյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Tamara Gevorgyan.jpg (97 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Թամարան սեւ-սպիտակ զգեստ է կրում։ Դերասանուին հավաքել է մազերն, իսկ արտահայտիչ շպարն ընդգծել է նրա գեղեցկությունը։ «Ես երբեմն կարող եմ չհասկանալ քեզ, բայց այնպե՜ս եմ հավատում... Այնպե՜ս եմ հավատում... Հենրի Սենկևիչ «Առանց Դավանանքի»»,- մեկնաբանություններում գրել է նա։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր են գրել․ «Սիրուն»։

270937886_962515607982824_5999815121888440443_n(1).jpg (137 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերում Թամարան պատկերված էր մայրիկի հետ։
Մայր ու դուստր ջերմ գրկախառնված էին։ Դերասանուհին բաց գույնի բլուզ էր կրում, կաշվե տաբատ։ Նրա մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ «Շնորհավորում եմ բոլորիդ։ Ապրենք խաղաղ երկրում եւ խաղաղ հոգով», - հրապարակումը մեկնաբանել էր Թամարան։



© NEWS.am STYLE