«Յուրահատուկ». Աննա Դովլաթյանի էլեգանտ կերպարը Մոսկվայից

18:41   14 հունվարի, 2022

Դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Anna Dovlatyan.jpg (211 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին բաց գույնի հագուստ է կրում՝ զգեստ եւ վերնաշապիկ։ Աննան արձակել է մազերն ու բնական դիմահարդարում է ընտրել։ Կերպարն ամբողջական են դարձել աքսեսուարները՝ վզնոց, ականջօղ։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր են ուղղել Աննային․ «Յուրահատուկ, միշտ տարբերվող»։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել է Մոսկվայում։

image_6487327-28.JPG (150 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերը եւս արվել էին Ռուսաստանում։ Երիտասարդ մայրիկը պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Աննան սպիտակ բլուզ էր կրում ու բաց գույնի տաբատ։ Նա արձակել էր մազերը, կերպարն ամբողջացրել գլխարկով։ «Ձմռան հեքիաթը»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE