Dior-ը ներկայացրել է չինական նոր տարվան նվիրված հավաքածուն

11:59   14 հունվարի, 2022

Dior-ը հագուստի եւ աքսեսուարների հավաքածու է թողարկել ի պատիվ չինական նոր տարվա, որն այս տարի նշվելու է փետրվարի 1-ին, հայտնում է Hypebae-ն։

1642064524732582.jpg (183 KB)

Վագրային պրինտի եւ կարմիր գույնի փոխարեն ապրանքանիշը նախապատվություն է տվել վարդագույնի երանգներին ու թիթեռներին։ Դրանք զարդարել են Lady Dior, Saddle, Book Tote, Lady D-Joy պայուսակները, հագուստը, D-Connect եւ Addict սպորտային կոշիկներն ու զարդերը։ Հավաքածուում օգտագործվել են նաեւ մոխրագույն, սպիտակ եւ ոսկեգույն գույները։

1642064525057564.jpg (205 KB)

«Dior Lunar New Year» հավաքածուն արդեն վաճառքի է հանվել ապրանքանիշի կայքում, ինչպես նաեւ ընտրված խանութներում։ Իրերի արժեքը սկսվում է 250 դոլարից՝ բարակ շարֆի համար եւ հասնում մինչեւ 6500 դոլարի Lady Dior պայուսակի համար։



© NEWS.am STYLE