Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն դարձել է Netflix-ի նոր իրապատում-շոուի գլխավոր հերոսուհին

16:12   14 հունվարի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Պորտուգալիայի ֆոտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը, հայտարարել է իր իրապատում-շուի թողարկման մասին։ «Ես Ջորջինան եմ» (Soy Georgina) նախագծի պրեմիերան Netflix-ի իսպանական սեգմենտում տեղի կունենա 2022թ․-ի հունվարի 27-ին՝ նրա 28-ամյակի օրը։

View this post on Instagram

A post shared by Georgina Rodríguez (@georginagio)

«Շնորհակալություն Netflix-ին, որ ինձ հետ ապրել են կյանքիս ամենահիասքանչ արկածներից մեկը։ Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր հետեւորդներին եւ ընկերներին, որոնք անհամբերությամբ սպասում են իմ իրապատում-շոուի պրեմիերային։ Ես չեմ կարող ավելի լավ օր պատկերացնել, քան իմ ծննդյան օրը Soy Georgina-ի թողարկման համար։ Հունվարի 27-ին միասին կնշենք 190 երկրի հետ։ Կհանդիպենք Netflix-ում»,- գրել է Ջորջինան։

Շոուն պատմում է, թե ինչպես է գլխավոր հերոսուհին համատեղում աստղային կյանքը, ընտանիքի մասին հոգ տանելն ու հղիությունը. 2022թ․-ին Ջորջինան եւ Կրիշտիանուն կրկին ծնողներ կդառնան, նրանք երկվորյակի են սպասում՝ տղայի եւ աղջկա։



© NEWS.am STYLE