Ձյուն, ոճային կերպար. Արեւիկ Ուդումյանի լուսանկարը Ծաղկաձորից

21:43   14 հունվարի, 2022

Պրոդյուսեր, հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։

image_6487327 (1)-19.JPG (244 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերն արվել են ձյունածածկ բնապատկերի ֆոնին։ Երիտասարդ մայրիկը սեւ կոստյում է կրում, որը համադրել է սպորտային կոշիկների հետ։ Արեւիկն արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։

271760797_484853393008840_3647351381396397734_n.jpg (145 KB)

Ավելի վաղ իր ծննդյան օրվա առիթով Արեւիկը նոր լուսանկարներ էր հրապարակել, որոնցում հմայիչ կերպարում էր։ Արեւիկը սեւ զգեստ էր ընտրել ու արձակել մազերը։ Բնական դիմահարդարումն ընդգծել էր նրա գեղեցկությունը, իսկ կերպարն ամբողջական էր դարձել գլխազարդը։ «Նոր թիվ»,- մեկնաբանություններում այս հեշթեգն էև օգտագործել Արեւիկը։

 



© NEWS.am STYLE