Burberry-ի նոր հավաքածուն համեմատել են դաղստանցի կանանց տնային հագուստի հետ

19:11   14 հունվարի, 2022

Համացանցում դաղստանցի տատիկների տնային հագուստին նմանության պատճառով քննադատել են Burberry նորաձեւության տան հավաքածուն։ Մեկնաբանությունները հայտնվել են ապրանքանիշի ինստագրամյան պաշտոնական էջում։

Снимок экрана 2022-01-14 в 17.31.11.png (575 KB)

Օգատերերը նշել են, որ շուկաներում աշխատող  տատիկներն այժմ թրենդ են ստեղծում եւ կարող են համարձակորեն Burberry-ին մեղադրել գրագողության մեջ։

«Մեզ մոտ՝ Դաղստանում, 50 տարեկանից մեծ կանայք արդեն վաղուց հենց այսպես են հագնվում», «Դաղստանը նոր մակարդակի է հասել, հիմա արդեն այս լուքը նորաձեւ է համարվում», «ոճը գողացել են կովկասցի կանանցից», «տատիկս Դաղստանում ամեն իր տանն այսպես է հանգվում»,- մեկնաբանություններում գրում են օգտագերերը։



© NEWS.am STYLE