Լուկաշենկոյի մասին կատակների պատճառով Բելառուսի անվտանգության ծառայությունը որոնում է հայտնի սթենդափերին

22:02   14 հունվարի, 2022

Հայտնի սթենդափեր Սլավա Կոմիսարենկոն լքել է Ռուսաստանը եւ հաստատել այդ որոշումն իր Instagram-ում: Հումորիստը հայտարարել է, որ իրեն փնտրում է Բելառուսի պետական անվտանգության կոմիտեն՝ հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասին կատակների համար։

Արտիստի խոսքով՝ վերջերս իրեն գրել է մի մարդ, որը կապված է բելառուսական բողոքի ակցիաների հետ։ «Նա ինձ հաղորդագրություն է ուղարկել. «Ողջույն, Սլավա։ Ցավոք, հավաստի աղբյուրներից տեղեկություններ կան, որ Ձեզ պատրաստվում են Մոսկվայում գողանալ եւ մեքենայով տանել Բելառուս: Զգուշացեք», - հիշել է Կոմիսարենկոն:

Դրանից հետո երգիծաբանը կապվել է հաղորդագրության հեղինակի հետ եւ հարցրել, թե արդյոք Բելառուսի անվտանգության ծառայությանը ետ չի պահում այն փաստը, որ նա արդեն ռուսական անձնագիր ունի։ Զրուցակիցը հայտնել է, որ գերատեսչությունում այդ մասին տեղյակ չեն։ Նրա կարծիքով՝ անվտանգության աշխատակիցները որոշել են, որ Կոմիսարենկոն Ռուսաստանի քաղաքացիություն չունի՝ դիտելով սթենդափերի հարցազրույցը լրագրող Յուրի Դուդի հետ։



© NEWS.am STYLE