«Կյանքում անպայման պետք է լինեն դադարներ․․․»․ Ալեքսանդր Բաբասյան

22:47   14 հունվարի, 2022

Դերասան Ալեքսանդր Բաբասյանը նոր լուսանկար է հրապարակել, որին կից կիսվել է կյանքի փուլերի մասին իր մտքերով։

271780216_450941400070785_5333972997579227191_n(1).jpg (65 KB)

Իր միկրոբլոգում հրապարակված կադրին կից Ալեքսանդրը գրել է․ «Կյանքում անպայման պետք է լինեն պաուզաներ, այնպիսի պաուզաներ, որ դու ուղղակի նստած ես ու նայում ես աշխարհին… Իսկ աշխարհը նայում է քեզ…»։

271740980_329154862543871_7621333102929536847_n.jpg (187 KB)

Նշենք, որ ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանը պատկերված էր որդու՝ Ալեքսի հետ։ «Մարդ պետք է շատ, շատ, շատ գծուծ լինի սեփական ժամանակի հետ հարաբերությունների հանդեպ, մի ծախսեք ձեր ժամանակը անհամապասխան և ցածր մակարդակի մտածելակերպի մարդկանց վրա, մի ծախսեք նրա վրա ինչը չի մտնում ձեր երազանքների պլանների մեջ, մի վատնեք նրա վրա, որ վրեժխնդիր լինեք դավաճաններից կամ անգրագետներից։

Ես հենց այդպիսին եմ եղել, մտել եմ վեճերի մեջ, Ես շատ լավ հասկանում եմ թե ինչ է ատելությունը… Այդ ամեն ինչի արդյունքում դու վատնում ես քո ամենաթանկ ակտիվը… Ժամանակը…»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE