«Սուրբծննդյան արքայադուստր»․ Մրայա Քերին մանկական գրքի հեղինակ է դարձել

23:12   14 հունվարի, 2022

Ամերիկացի երգչուհի Մրայա Քերին հայտարարել է երեխաների համար իր առաջին գրքի՝ «The Christmas Princess»-ի («Սուրբծննդյան արքայադուստր») թողարկման մասին:

«Սուրբծննդյան արքայադուստրը» հեքիաթ է բոլոր տարիքի տոների սիրահարների համար: Փոքրիկ Մրայան ներկայացնում է իմ ներքին երեխային, ով հավատում է իր տեսլականին։ Նա մարմնավորում է բոլոր երեխաներին, հատկապես նրանց, ովքեր իրենց աութսայդեր են զգում, ովքեր ձգտում են հավատալ իրենց», - պատմել է դերասանուհին։

Պատմության գլխավոր հերոսուհու, ինչպես նաեւ նրա հեղինակի անունը Մրայա է: Գիրքը գրվել է Միքայել Դեւիսի համահեղինակությամբ։

«Սուրբծննդյան արքայադստեր» թողարկման ճշգրիտ ամսաթիվը դեռեւս հայտնի չէ:



© NEWS.am STYLE