«Գեղեցկուհի»․ Հռիփսիմե Ելինյանը՝ հրապուրիչ կերպարում

23:35   14 հունվարի, 2022

Երգչուհի Հռիփսիմե Ելինյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայանալով հմայիչ կրպարում։

271455769_344552657201696_4633655340284987637_n.jpg (159 KB)

Գրիգոր Դանիելյանի կինն իր միկրոբլոգում տեղադրված կադրերում կրում է սեւ գույն, համարձակ դեկոլտեով զգեստ, ինչը համադրել է կաշվե  գոտու հետ։ Նրա մազերը կիսով չափ հավաքված են, նախապատվությունը տվել է արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջական են դարձնում խոշոր աքսեսուարները։ Հրապարակումը երկու երեխաների երիտասարդ մայրիկը չի մակագրել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Գեղեցկուհի»։

271646032_1777575742432001_7625362968589961642_n.jpg (99 KB)

Հիշեցնենք, որ օրերս տեղադրված կադրերում Հռիփսիմեն Գրիգորի հետ ջերմ լուսանկարի մեկնաբանություններում գրել էր․ «Սիրո մի ժամվա մեջ մի ամբողջ կյանք է։ Ծնունդդ շնորհավոր, իմ սիրտ, սիրում եմ քեզ, կյանքս»։



© NEWS.am STYLE