Երգչուհի Շինեյդ Օ'Քոները որդու մահից հետո փորձել է ինքնասպան լինել

10:14   15 հունվարի, 2022

Երգչուհի Շինեյդ Օ'Քոներին տեղափոխել են հիվանդանոց այն բանից հետո, երբ նա մտածել է ինքնասպանության մասին։

Այդ մասին նա պատմել է իր Twitter-ում։  55-ամյա արտիստուհին հայտարարել է, որ ցանկանում է «հետեւել» իր որդուն, որը ինքնասպանություն է գործել 17 տարեկանում։ «Ներեցեք, չպետք է այդպիսի բան ասեի։ Ես ոստիկանության հետ գնում եմ հիվանդանոց։ Ներեցեք, որ բոլորին վշտացրել եմ։ Երեխայիս մահից հետո ինձ կորցրել եմ։ Ատում եմ ինձ: Կլինիկայում ինձ կօգնեն», - գրել է նա ավելի ուշ։

Վերջին անգամ Շեյնին տեսել են հունվարի 7-ին Դուբլինում, հունվարի 8-ին ոստիկանությունը նրան մահացած է հայտնաբերել: Օ'Քոներին եւս երեք երեխա ունի տարբեր հարաբերություններից:

Ավելի ուշ երգչուհին գրել է, որ պատրաստվում է դատի տալ Դուբլինում գտնվող Tallaght հիվանդանոցին, որտեղից որդին փոխուստի է դիմել նրա մարմինը հայտնաբերելուց եւ նույնականացնելուց երկու օր առաջ ։ Բացի այդ, նա տեղի ունեցածի համար մեղադրում է պետական հոգեբուժական ծառայության ներկայացուցիչներին։

Սղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE