Cosmopolitan-ի շապիկին առաջին անգամ հայտնվել է տրանսգենդեր մոդելը

12:07   15 հունվարի, 2022

Cosmopolitan նորաձեւության ամսագրի բրիտանական տարբերակի շապիկին առաջին անգամ հայտնվել է սեւամորթ տրանսգենդեր մոդելը։ Համապատասխան կադրը հրապարակվել է Մոնրո Բերգդորֆի Instagram-ի էջում:

271811377_1540374876344940_1619896486754758560_n(1).jpg (196 KB)

Համացանցում տեղադրված լուսանկարում 34-ամյա մանեկենուհին պատկերված է դեկոլտեով կարմիր զգեստով։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված են, նյուդ երանգներով շպարով է։ Բերգդորֆի կերպարն ամբողջացնում է խոշոր քարերով վզնոցը։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։

«Ամսագրի 50-ամյա պատմության ընթացքում ես դարձել եմ առաջին կին տրանսգենդերը, որը հայտնվել է շապիկին։ Շնորհակալություն Cosmo UK թիմին հրավերի եւ մասնակցության հնարավորության համար», - գրել է նա։

Երկրպագուները սկսել են շնորհավորել հերոսուհուն մեկնաբանություններում։ «Դու արժանի ես դրան», «Շնորհավորում եմ, թագուհի», «Հիանալի է», «Անհավատալի է։ Շնորհավոր», - գրել են նրանք։



© NEWS.am STYLE