Ռեգինա Տոդորենկոն սպասում է երկրորդ երեխային

17:11   15 հունվարի, 2022

Ռեգինա Տոդորենկոն ամուսնացել է հայտնի կատարող, SMASH!! խմբի նախկին անդամ Վլադ Տոպալովի հետ 2018թ․-ի հոկտեմբերին: Իսկ արդեն նույն տարվա դեկտեմբերին ծնվեց զույգի առաջնեկը՝ Միխայիլը, որին ամուսիններն ավելի հաճախ անվանում են անգլերեն ձեւով՝ Մայքլ:

263014852_337552554373942_5076689237704127738_n(1).jpg (230 KB)

Իր հղիությունը Ռեգինան չի բացահայտել, բայց երբ արդեն անհնար է դարձել թաքցնել այն, նա սկսել է հաճախ քննարկել իր հետաքրքիր կարգավիճակը եւ նույնիսկ ընդգծել այն: Որդու ծնունդից հետո հաղորդավարուհին չի կարողացել վերականգնել կազմվածքը։

Սակայն հիմա լուրեր են շրջանառվում, թե Ռեգինայի կազմվածքը կրկին փոփոխությունների է ենթարկվում։ Իբր Տոդորենկոն հենց այնպես չէ սկսել Instagram-ի իր պաշտոնական էջում լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակել, որոնցում կերպարանք է ընդունել խոշոր պլանով կամ ազատ հանդերձանքով։

Սոցցանցերում բազմաթիվ երկրպագուներ քննարկում են Ռեգինայի արտաքին փոփոխությունները։ Հատկապես ուշադիր օգտատերերը կարողանում են նոր լուսանկարներում եւ տեսանյութերում նկատել նրա կլորիկացած փորիկը, եւ այժմ կիսվում են ենթադրություններով։ Խոսքը գնում է հղիության հինգերորդ ամսվա մասին։

Նշենք, որ Տոդորենկոն այդ լուրերը չի մեկնաբանում։ Լռում է նաեւ նրա ամուսինը՝ Վլադ Տոպալովը։ Ասում են, որ երկրորդ երեխայի մասին կհայտարարեն ձմռան վերջին։

Աղբյուրը՝ Экспресс газета



© NEWS.am STYLE