Ջենիֆեր Էնիսթոնը բացահայտել է հավերժական երիտասարդության գաղտնիքը

14:12   15 հունվարի, 2022

Ջենիֆեր Էնիսթոնը, կարծես, բացահայտել է հավերժական երիտասարդության գաղտնիքը: Այլապես հնարավոր չէ 52 տարեկանում առանց դիմահարդարման այսքան հիանալի տեսք ունենալ։

271715127_299012778721775_1185474890350107477_n(1).jpg (253 KB)

Նախօրեին դերասանուհին կիսվել է լուսանկարներով, որոնցում կերպարանք է ընդունել անմիջապես արթնանալուց հետո։ Ոչ մի լուսանկարում նա շպարով չէ, անգամ ֆիլտր չի օգտագործել։ Ջենիֆերը չի կաշկանդվում մանր կնճիռներից։ Նա ժպտում է տեսախցիկին։ Օգտատերերն ուշադրություն են դարձրել Էնիսթոնի համար անսովոր վարսահարդարմանը։ Պարզվել է՝ գանգուր մազերի պատճառը օդի խոնավությունն է եղել։

271703721_643238213492347_5022098788583615086_n.jpg (252 KB)

Հիշեցնենք, որ ավելի քան 20 տարի Ջենիֆերը հավատարիմ է No white food diet («Սպիտակ գույնի ոչ մի ուտելիք) սննդի սկզբունքին։ Դերասանուհին բացառել է կարտոֆիլը, շաքարը, աղը, սպիտակ բրինձը, մակարոնը, ալյուրը, քաղցր յոգուրտներն ու պաղպաղակը։ Այսինքն, այն մթերքները, որոնց հաճախակի օգտագործումը ոչնչացնում է կոլագենը եւ առաջացնում կնճիռներ, ինչպես նաեւ հանգեցնում ավելորդ քաշի եւ ցելյուլիտի։


Աղբյուրը՝ PeopleTalk



© NEWS.am STYLE