«Ձմեռը սիրում եմ միայն նկարներում»․ Լիլիթ Մուրադյան

11:46   15 հունվարի, 2022

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը կիսվել է ընտանեկան նոր լուսանկարներով, որոնցում պատկերված է դստեր հետ։

271698304_992066124717323_9113710291473682806_n(1).jpg (341 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում մայր ու դուստր ձմեռային կերպարում են։ Լիլիթը կրում է սեւ գույնի, թեւերի եւ պարանոցի շրջանում մորթե հատվածներով, երկար փքաբաճկոն, նույն երանգի կիսաերկարաճիտներ։ Երիտասարդ մայրիկը հավաքել է մազերը, նուրբ շպարով է։ Նրա լուքն ամբողջական են դարձնում արեւային ակնոցն ու պայուսակը։ «Ձմեռը սիրում եմ միայն նկարներում։ Իմ սիրելիներ, ձեզ լավ հանգստյան օրեր», - գրել է Լիլիթը։

image_6487327-35.JPG (178 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիլիթը ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սպիտակ բլուզի հետ։ Երիտասարդ մայրիկը վառ վերարկու էր ընտրել, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով։ «Օրվա լուքը»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE