«Կյանքը բումերանգի նման վերադարձնելու է թե բարին, թե չարը…»․ Անահիտ Շահբազյան (ֆոտո)

13:39   15 հունվարի, 2022

Տաղանդավոր երգչուհի Անահիտ Սահբազյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկեված է ամուսնու եւ դստեր հետ։

271630081_908353829828682_5882628370260654345_n(1).jpg (89 KB)

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում երգչուհին կրում է ուսերը բաց, վարդագւյն երանգի երկարափեշ զգեստ։ Նրա մազերն արձակված են, նուրբ շպարով է։

«Ինչ հետաքրքիր է կյանքը։

Յուրաքանչյուրս ապրում ենք յուրովի ու հասկանում, որ մեր ապրած ամեն քայլի համար մենք մի օր պատասխան ենք ստանալու, որ կյանքը բումերանգի նման վերադարձնելու է թե բարին,թե չարը…

Չկա մեկը, ով անպատիժ կմնա իր գործած մեղքերի համար։ Բարի եղեք,շատ սիրեք ու միշտ ավելի լավը դարձեք քան այսօր էիք», - ընտանեկան կադրը մեկնաբանել է նա։

«Յուրաքանչյուր մարդ ինքն է հարթում իր ճանապարհը եւ ինքն է պատասխանատու իր արարքների համար։ Բարին գործեք ու թույլ մի տվեք ձեր կողքին մնալ որեւէ մեկի, ով չի գնահատի ու կանարգի ձեր անձը։ Կյանքը շատ կարճ է ու թանկ… Չարժե ժամանակ վատնել այն մարդկանց հետ, որոնց մեջ ՍԵՐ չկա հանդեպ ձեզ… ուշադիր եղեք ու իրապես ձեզ սիրող եւ գնահատող մարդկանց հետ անցկացրեք օրը։ Ու միշտ աղոթեք», - ավելի վաղ գրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE