Գեղեցիկ բնապատկեր, ձմեռային կերպար․ Դիանա Գրիգորյանը՝ Արարատի ֆոնին

14:40   15 հունվարի, 2022

Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ձմեռային հմայիչ կերպարում։

271796944_354718352755801_3114837221264658775_n(1).jpg (135 KB)

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում  Դիանան կերպարանք է ընդունել Արարատի ֆոնին։ Նա կրում է վարդագույն եւ մանուշակագույն երանգների համադրությամբ մուշտակ։ Նրա մազերը հավաքված են, ընդգծված շպարով է։

«Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,

Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սարն եմ սիրում», - մեկնաբանություններում մեջբերել է Դիանա Գրիգորյանը։

271654562_474155174076805_7466102703866177139_n.jpg (227 KB)

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Դիանան պատերված էր մայրիկի հետ։ Նրանք ջերմ գրկախառնված էին։ «Իմ գանձ, իմ սիրտ, իմ գեղեցկուհի, իմ Մայր»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE