Հայտնի զույգեր, որոնց սերը սկիզբ է առել նկարահանման հրապարակում (ֆոտո)

19:05   15 հունվարի, 2022

Էկրաններին սիրահար զույգերի մարմնավորող դերասանների շուրջ ասեկոսեները հաճախակի բնույթ են կրում, քանի որ, երբ հեռուստադիտողը սիրում է դերասանական զույգին, նրանց ցանկանում է միասին տեսնել նաեւ իրական կյանքում: Ինչպես պարզվում է՝ նման խոսակցությունները հիմնականում չափազանցություններ են լինում, սակայն որոշ դեպքերում, ի ուրախություն երկրպագուների, այդ կասկածները հաստատվում են:

NEWS.am STYLE-ը վերհիշել է հայկական հեռուստաեթերի ամենահայտնի զույգերից մի քանիսին, որոնց սերը սկիզբ է առել հենց նկարահանման հրապարակում:

Սոֆյա Պողոսյան եւ Աշոտ Տեր-Մաթեւոսյան

270831008_5069857726360032_828064491764469017_n-1.jpg (257 KB)

Սոֆյա Պողոսյան եւ Աշոտ Տեր-Մաթեւոսյան դերասանական զույգին հեռուստադիտողն արդեն սովոր է միասին տեսնել էկրաններին: Հենց այդ էկրանային աշխատանքներից մեկն էլ զույգին միավորեց նաեւ իրական կյանքում: 

271190832_5078026438876494_8795164113025428858_n.jpg (238 KB)

Զույգն ամուսնացել է 2019 թ-ին, եւ այսօր Սոֆյան ու Աշոտը մեծացնում են իրենց որդուն՝ Միքայելին, որը լույս աշխարհ է եկել 2021 թ-ի օգոստոսի 18-ին: Սոֆյան, ի դեպ, տարեսկիզբը նշանավորեց որդու եւ հետեւողների «ծանոթությամբ». նա հենց դեկտեմբերի 31-ին առաջին անգամ հանրությանը ներկայացրեց Միքայելի լուսանկարը:

Արփի Գաբրիելյան եւ Միհրան Ծառուկյան

82384203_2738860236198741_6935450487353245696_n.jpg (59 KB)

«Ֆուլ Հաուս» սիթքոմը ճակատագրական դարձավ ոչ միայն ամբողջ ստեղծագործական կազմի համար՝ գրանցելով բազմաթիվ դիտումներ ու բարձր պահանջարկ, այլեւ գլխավոր հերոսներից երկուսի՝ Արսենի ու Լիկայի: Գեղեցիկ զույգին մարմնավորող դերասանները՝ Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը, իրենց սերը գտան նաեւ էկրաններից այն կողմ:

MihranArpi.png (607 KB)

Ավելորդ է նշել, որ հանրահայտ սիթքոմի երկրպագուներն ու հետեւողները անհամբերությամբ էին սպասում ոչ միայն սիթքոմի, այլեւ իրենց սիրելի զույգի հետագա հարաբերությունների զարգացումներին: 2019-ին՝ հենց իր մենահամերգի օրը, բեմի վրա Միհրանը գեղեցիկ անակնկալ մատուցեց սիրելիին՝ նրան ամուսնության առաջարկություն անելով: Արփին, իհարկե, ընդունեց այն, եւ նույն տարում տեղի ունեցավ նրանց հարսանիքը: Զույգն ունի մեկ զավակ՝ Ռոբերտը, որը եւս բավական մեծ հետաքրքրություն ու սեր է վայելում Արփիի ու Միհրանի երկրպագուների շրջանում:

Դիանա Տոնոյան եւ Բեն Ավետիսյան

139990747_3653953558052391_2014288437287602440_n.jpg (79 KB)

Դերասան Բեն Ավետիսյանի ու դիմահարդար Դիանա Տոնոյանի սիրո պատմությունը սկսվել է երգիչ Գեւորգ Սիրեկանյանի «Թող, որ դողամ» տեսահոլովակից, որտեղ ապագա ամուսինները մարմնավորում էին սիրահար զույգի: Տեսահոլովակում ներկայացված ամուսնության առաջարկությունը տարիներ անց դարձավ իրական:

197411700_4046079075506502_6547946574161834095_n.jpg (774 KB)

Բենն ու Դիանան ամուսնացել են 2020 թ-ին: Բենը, ի դեպ, մի առիթով անկեղծացել է՝ նշելով, որ թեեւ ինքն ու Դիանան ծանոթացել են տեսահոլովակի նկարահանման հրապարակում, ինքը ապագա կնոջն ավելի վաղ էր նկատել ու համակրել. հենց Բենի առաջարկով էլ Դիանան է ընտրվել տեսահոլովակի հերոսուհու կերպարում:

Լուսանկարները՝ հայտնիների ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջերից



© NEWS.am STYLE