«Ճակատագրի հեգնանքը» ֆիլմի հոլիվուդյան տարբերակում հանդես կգա սեւամորթ դերասանուհին

20:09   15 հունվարի, 2022

«Ճակատագրի հեգնանքը կամ Բաղնիքդ անուշ» ֆիլմի հոլիվուդյան տարբերակում հանդես կգա սեւամորթ դերասանուհի Ֆիկիլե Մկտվալան, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով ֆիլմի ռեժիսոր Մարյուս Վայսբերգին:

Նա կհայտնվի գլխավոր հերոսուհու՝ Նադյայի ընկերուհիներից մեկի կերպարում, որը գալիս է շնորհավորելու նրան նոր տարվա կապակցությամբ։ Խորհրդային տարբերակում այդ դերը խաղում էր Լիա Ախեջակովան։ Ռեժիսորի խոսքով՝ ինքը Մկտվալային գտել է Բրոդվեյի թատրոնում։ Աղջիկը ծնվել է Հարավային Աֆրիկայում, եւ այս պահին ապրում է Նյու Յորքում: Վայսբերգը ճշտել է, որ աֆրոամերիկուհին ակտիվ, հմայիչ եւ ուրախ աղջիկ է:

Հոլիվուդյան նախագիծը ստացել է «Ճակատագրի մասին» անվանումը (About Fate)։ Ժենյա Լուկաշինի դերը կկատարի «Ֆարգո» սերիալից հայտնի Թոմաս Մաննը։ Նադյա Շեւելեւայի դերը բաժին է հասել 30-ամյա Էմմա Ռոբերթսին։  

Գալյայի դերը կկատարի Բրիտ Ռոբերթսոնը։ Ֆիլմը կնկարահանի ռուսական կոմեդիաների ռեժիսոր Մարյուս Վայսբերգը:



© NEWS.am STYLE