«Ինձ համար տարին փոխվում է փետրվարի 1-ին»․ Եվա Ռիվաս (ֆոտո)  

23:52   15 հունվարի, 2022

Երգչուհի Եվա Ռիվասը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։

271684170_519082409272441_2471511051836582280_n(1).jpg (156 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Եվան կրոում է սեւ գույնի հանդերձանք․ բլուզ, տաբատ։ Նրա մազերն արձակված են, նախընտրել է արտահայտիչ շպար կրկին սեւ գույնի շեշտադրությամբ։ Հրապարակմանը կից երգչուհին հետեւորդներին ասել է, որ անհամբեր սպասում է փետրվարի 1-ին, քանի որ իր համար նոր տարին սկսվում է հենց այդ օրվանից․ «Ինձ համար հենց չինական Նոր տարին նշանակություն ունի։ Հենց դա եմ ես նշում եւ դիմավորում, ի տարբերություն դեկտեմբերի 31-ի, քանի որ հենց այդ ժամանակ են փոխվում խաղի կանոնները», - հավելել է նա։

eva-1.jpg (207 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրերում Եվան սեւ-սպիտակ զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները։ Մեկնաբանությունների հատվածում երգչուհին օգտագործել էր «հայացք հազարավոր բառերի փոխարեն» հեշթեգը։ Հետեւորդները շտապել էին նրան բազմաթիվ հաճոյախոսություններ անել։ «Շքեղ կերպար ու հայացք, գեղեցկուհի»,- գրել էր երգչուհի Սոնան։

 



© NEWS.am STYLE