«Նրան մասնագետ է հարկավոր։ Ցավում եմ երեխաների համար․․․»․ Այզան կիսվել է Բորոդինայի եւ Օմարովի ամուսնության մանրամասներով

23:13   15 հունվարի, 2022

38-ամյա Քսենյա Բորոդինան միայն ակնարկել է, որ նախկին ամուսինը աբյուզեր է եղել հարաբերություններում։ Իսկ, ահա Օմարովը կիսվել է հարաբերությունների կեղտոտ մանրամասներով։ Նախկին կնոջը նա մեղադրել է դավաճանության մեջ. իբր նա մեկ տարի շարունակ սիրավեպ է ունեցել իր լավագույն ընկերոջ՝ Տրոֆիմի հետ։

Ճիշտ է, քչերն են հավատում «խաբված» ամուսնու անկեղծությանը։ Այժմ Օմարովն ակտիվորեն հասարակության հետաքրքրությունը շարժում է Վիոլետա անունով մի աղջկա հետ հնարավոր սիրավեպով։ Նա նախկինում եղել է Տրոֆիմի հարսնացուն: Հեռուստաաստղի երկրպագուները կարծում են, որ գործարարը պարզապես փորձում է ուշադրություն գրավել ամուսնալուծությունից հետո: Չէ որ ընտանիքում գլխավորը երկար ժամանակ Բորոդինան էր։

«Քսյուշան չափազանց երկար է փորձել պահպանել ընտանիքը, - մեկնաբանել է Այզայի իրավիճակը։ - Դա նրա համար ամենակարեւոր հասկացությունն է։ Տղամարդուն մասնագետ է հարկավոր։ Խնդիրները մեծ են, ցավոք։ Ցավում եմ երեխաների համար․․․»։

Հիշեցնենք, որ Քսենիան ու Կուրբան ունեն դուստր։ Չնայած սկանդալային բաժանմանը՝ հաղորդավարուհին հորը թույլ է տալիս ազատորեն շփվել երեխայի հետ՝ միաժամանակ փորձելով ոչ մի կերպ չառերեսվել նրա հետ։ Երկրպագուները վստահ են, որ տղամարդը շատ է վիրավորել ընտրյալին։ Այզան, որը Բորոդինայի վաղեմի ընկերուհին է, դա հաստատում է։

«Մի խաբվեք ստի ու փող աշխատելու խղճուկ փորձի միջոցով։ Այս ամենը տխուր է եւ ամաչում եմ։ Հույս ունեմ, որ Քսյուն պարզապես կմոռանա այդ ամենը եւ կշարունակի երջանիկ ապրել», — հայտարարել է Դոլմատովան՝ պատասխանելով բաժանորդների հարցերին:

Աղբյուրը՝ StarHit



© NEWS.am STYLE