Նաստյա Իվլեեւան կրկնել է Պամելա Անդերսոնի 1990-ականների կերպարը

22:06   15 հունվարի, 2022

Հեռուստահաղորդավարուհի եւ բլոգեր Անաստասիա Իվլեեւան կրկնել է ամերիկացի դերասանուհի եւ ֆոտոմոդել Պամելա Անդերսոնի կերպարը 1990-ականներից YouTube-ի իր՝ «Королевские кобры» նոր թողարկման համար։ Համապատասխան լուսանկարները հայտնվել են նրա Instagram-ի էջում։

271953939_751571679569013_7509290788618615008_n.jpg (137 KB)

30-ամյա բլոգերը պատմել է, որ շոուն բացող համարը նվիրված է կուռքերի թեմային։ Այսպիսով, իր ելույթի համար նա ընտրել է Անդերսոնի հանդերձանքը։ Նաստյան կրել է համարձակ դեկոլտեով, սպիտակ երանգի կորսետ, վարդագույն երանգի, մորթե մեծ պանաման եւ մանուշակագույն ծաղիկներով բեժ գույնի տաբատ։ Ամերիկյան մոդելը MTV Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ նման հագուստով է ներկայացել 1999 թվականին։

269931046_936415300575868_8314592381621340970_n.jpg (159 KB)

Երկրպագուներն Իվլեւայի արտաքին տեսքը գնահատել են գրառման տակ արված մեկնաբանություններում, որը 37 հազար լայք է հավաքել:

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE