Նոր երգում Քանյե Ուեսթը սպառնացել է ծեծել Քիմ Քարդաշյանի սիրելի Փիթ Դեւիդսոնին

10:04   16 հունվարի, 2022

Քանյե Ուեսթը դեկտեմբերի 14-ին Easy անվանումով նոր երգ է թողարկել։ Թրեքի տողերից մեկը գրավել է ինտերնետ-օգտատերերի հատուկ ուշադրությունը։ Ռեփերը սպառնացել է ֆիզիկական հաշվեհարդար տեսնել Փիթ Դեւիդսոնի հետ, որը հանդիսանում է իր նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի նոր ընկերը:

«Աստված թույլ չտվեց, որպեսզի ես մահանամ այն ավտովթարից, որ կարողանամ Փիթ Դեւիդսոնի սեւ տալ (խոսքը գնում է 2002 թվականին տեղի ունեցած ավտովթարի մասին, որը Քանյեին մղեց իրականացնել ռեփեր դառնալու իր երազանքը։ Խմբ․)»,- ասվում է երգում:

Այս խոսքերից հետո Քիմ Քարդաշյանի ձայնին շատ նման մի ձայն հարցնում է. «Ո՞վ»:

Դեկտեմբեր ամսին հայտնի դարձավ, որ յոթ տարվա ամուսնությունից հետո Քիմը ամուսնալուծության հայց է ներկայացրել։ Նշենք, որ զույգն ունի չորս երեխա․ դուստրեր՝ Նորթն ու Չիկագոն, որդիներ՝ Սեյթն ու Փսալմը։ Արդեն մի քանի ամիս է, ինչ հեռուստաաստղը հանդիպում է հումորիստ Փիթ Դեւիդսոնի հետ։ Վերջերս զույգը նույնիսկ համատեղ հանգստի է մեկնել Բահամյան կղզիներ։

Քանյեն նույնպես նոր սիրեցյալ ունի՝ դերասանուհի Ջուլիա Ֆոքսը։ Սակայն, ինչպես ET պարբերականին հայտնել է անանուն աղբյուրը, Քիմին նախկին ամուսնու նոր հարաբերություններն առանձնապես չեն հուզում, այն դեպքում, երբ Քանյեն բառացիորեն ատում է Դեւիդսոնին:

Աղբյուրը՝ Spletnik.ru



© NEWS.am STYLE