Պրիյանկա Չոպրան անկեղծ պատմել է երեխաներ ունենալու ցանկության մասին

15:13   16 հունվարի, 2022

Պրիյանկա Չոպրան եւ Նիկ Ջոնասն ամուսնացել է 2018 թվականին՝ կես տարի տեւած հարաբերություններից հետո։ Իսկ նախօրեին զույգը բացահայտ պատմել է երեխաներ ունենալու ցանկության մասին։

Վերջին ժամանակներս աստղերի մոտ հագեցած գրաֆիկ է եղել. Պրիյանկան նկարահանվել է «Մատրիցա»-յի վերջին ֆիլմում, իսկ Նիկը հյուրախաղերով հանդես է եկել իր The Jonas Brothers խմբի հետ: Սակայն, չնայած դրան, նրանք տրամադրված են շուտափույթ համալրման. «Դա այն է, ինչ մենք ուզում ենք, բայց ամեն ինչ տեղի է ունենում Աստծո կամոք։ Երբ ժամանակը գա, դա տեղի կունենա», - Vanity Fair-ին տված հարցազրույցում ասել է Պրիյանկան:

Հիշեցնենք, որ Պրիյանկա Չոպրան եւ Նիկ Ջոնասն ամուսնացել են Հնդկաստանում՝ Ումայդ-Բհավան պալատում։ Արարողությունը, որտեղ նորապսակները փոխանակվել են հավատարմության երդումներով եւ Chopard մատանիներով, անցկացրել է Նիկի հայրը՝ Փոլ Քեւին Ջոնասը: Իսկ դրանից հետո Նիկն ու Պրիյանկան հարսանեկան արարողություն են անցկացրել հնդկական կանոններով:

Աղբյուրը՝ PeopleTalk

Լուսանկարը՝ GettyImages



© NEWS.am STYLE