Դի Կապրիոյի ընտրյալը պատմել է դերասանի հետ վատագույն ժամադրության մասին

13:09   16 հունվարի, 2022

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոյի ընկերուհին՝ 23-ամյա դերասանուհի Կամիլա Մորոնեն, պատմել է իր կյանքի վատագույն ժամադրության մասին: Այս մասին տեղեկություն է հայտնվել Le Cinéphiles Twitter-յան ում։

Մորոնեն պատմել է, որ մի անգամ դերասանը նրան հրավիրել է կինո դիտելու եւ դրա համար վարձել է ամբողջ կինոթատրոնը։ Զույգը դիտել է «Աստղային պատերազմներ» սագայի բոլոր ֆիլմերը, իսկ ինքը՝ դի Կապրիոն, դահլիճով վազել է լուսային սուրով եւ ձեւացրել, թե պայքարում է չարագործների դեմ: Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է, որ զույգը բաժանվել է, սակայն դրա հաստատումը չկա:

Լեոնարդոն եւ Կամիլան ծանոթացել են 2017թ․-ին Կաննի կինոփառատոնում: Կամիլա Մորոնեն ընդամենը 19 տարեկան էր, լուրերն այն մասին, որ նրանք հանդիպում են, սկսեցին հայտնվել 2018թ․-ից: 2020-ի ամռանը հայտնի դարձան իրենց հարաբերությունների մանրամասները:

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE