«Կաշին ու ոսկորներն են մնացել»․ ուռուցքի դեմ պայքարող Կորչեւնիկովը սարսափելի նիհարել է

12:13   16 հունվարի, 2022

«Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մարդու ճակատագիրը» շոուի հաղորդավարն ու «Սպաս» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսերը պարգեւատրվել է ԶԼՄ-ների հոգեւոր մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի համար:

«Շնորհակալություն բոլորին, ում հետ մենք անշխատում ենք «Սպաս» ալիքում։ Շնորհավորում եմ եւս մեկ անգամ, գործընկերներ»,-գրել է նա իր Instagram-էջում։

271764215_4851131081610457_3330485020411103972_n.webp(1).jpg (172 KB)

Այս սոցիալական ցանցում Կորչեւնիկովը կես միլիոնից ավելի բաժանորդ ունի, եւ նրանցից շատերը միացել են շնորհավորանքներին՝ ընդգծելով, թե ինչ կարեւոր գործ է հաջողվում կատարել իրեն ու իր թիմին։

Սակայն շատերը նշել են, թե ինչպիսի վատ տեսք է ունեցել հաղորդավարն արարողության ժամանակ։ Հայտնի է, որ արդեն մի քանի տարի է, ինչ հեռուստաաստղը ստիպված է պայքարել լուրջ հիվանդության դեմ։ 2015 թվականին Բորիսը պատմել է, որ գլխուղեղի ուռուցքի հեռացման վիրահատության է ենթարկվել։ Իսկ 2019-ին խոսել է երկարատեւ բուժման ընթացքի մասին, որը հանգեցրել է նյութափոխանակության խանգարման։

Աղբյուրը՝ Экспресс газета



© NEWS.am STYLE