«Արեւ են մեր ընկերները, հարազատներն ու նույնիսկ փողոցում ժպտացող անծանոթները»․ Լուսինե Թովմասյան (ֆոտո)

12:39   16 հունվարի, 2022

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հմայիչ ու քնքնուշ կերպարում։

View this post on Instagram

A post shared by Lusine Tovmasyan (@lusinetovmasyan)

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Լուսինեն կրում է զոլավոր բլուզ։ Նրա մազերն արձակված են, նվազագույն շպարով է, ինչն էլ ավելի է ընդգծել նրա գեղեցկությունը։ «Նկատե՞լ եք ՝Արեւը միշտ կա։Արեւ են մեր ընկերները, հարազատներն ու նույնիսկ փողոցում ժպտացող անծանոթները։ Մեզ մնում է պահել այն, սիրել ու չկորցնել», - հրապարակումը մակագրել է Լուսինեն։

271755631_348703307069129_1227525824004801082_n.jpg (330 KB)

Նշենք, որ օրերս առաջ տեղադրված լուսանկարում Լուսինեն բաց գույնի կոստյում էր կրում, որը համադրել էր վերարկուի հետ։ Լուսինեն սպորտային կոշիկ էր ընտրել ու արձակել մազերը։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ գլխարկ, արեւային ակնոց, պայուսակ։ «Նոր մտքերով, թարմ ուժերով ու ամենակարևորը՝ ժպիտով վերադարձա աշխատանքիս։ Հանգիստը հանգիստ,բայց ինչպես ասում են՝ տնից լավ տեղ չկա»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE