«Սիրուն»․ Անուշիկ Ալավերդյանը՝ հմայիչ կերպարում

13:40   16 հունվարի, 2022

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ ու ոճային կերպարում։

271777411_217230997283418_5857708212933727718_n(1).jpg (122 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին կրում է սեւ գույնի տոպ եւ տաբատ, որոնք էլ համադրել է արծաթափայլ բլուզի հետ։ Երիտասարդ մայրիկը նախընտրել է ոճային սանրվածք․ նրա մազերը կիսով չափ հավաքված են, նուրբ շպարով է։ «Երբ @melsdani -ն ա նկարում, այ սենց սիրուն նկարներ եմ ունենում», - լուսանկարչին նշելով՝ գրել է Անուշիկը։

263047355_6458165570925463_948264420383014508_n(1).jpg (83 KB)

Ավելի վաղ Անուշիկն ընտանեկան լուսանկար էր հրապարակել․ նա պատկերված էր դստեր հետ։  Անուշիկը եւ դուստրը մեղմ ժպտում են։ «Ես ու բողբոջիկս», - լուսանկարին կից գրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE