Կանադացի երգչուհի Սելին Դիոնը չեղյալ է հայտարարել համերգային շրջագայությունը Հյուսիսային Ամերիկայում՝ մկանային ուժեղ սպազմերի պատճառով։ Այս մասին նա պատմել է Twitter-ի իր էջում։ Խոսքը մոտ երկու տասնյակ ելույթների մասին է։
I was really hoping that I’d be good to go by now, but I suppose I just have to be more patient and follow the regimen that my doctors are prescribing. /J’espérais vraiment être prête à remonter sur scène maintenant, mais je constate que je dois être plus patiente. - Céline xx... pic.twitter.com/zNnDMBo1JR
— Celine Dion (@celinedion) January 15, 2022
Երգչուհու հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ ասված է, որ վերջին նոպաներից հետո վերականգնումը շարունակվում է: Այդ կապակցությամբ, համերգները, որոնք պետք է տեղի ունենային ԱՄՆ-ում մարտի 9-ից ապրիլի 22-ը, չեղյալ են հայտարարվել: Ընդգծվում է, որ գնված տոմսերի բոլոր գումարները կվերադարձվեն:
Սելին Դիոնը մտադիր է Եվրոպայում հանդես գալ համաշխարհային շրջագայության շրջանակներում։ Առաջին ելույթը պետք է տեղի ունենա մայիսի 25-ին։
«Ես իսկապես հույս ունեի, որ այս պահին ինձ ավելի լավ կզգամ, բայց, կարծում եմ՝ պարզապես պետք է համբերություն ցուցաբերեմ եւ հետեւեմ այն ռեժիմին, որը նախատեսել են իմ բժիշկները», — գրել է երգչուհին: