«Նա ինչ-որ գործեր է ունեցել Էնդրյուի հետ».  Մեգան Մարքլի հայրը կոչ է անում նրան խոսել ոստիկանության հետ

17:01   16 հունվարի, 2022

Մեգան Մարքլի հայրը՝ Թոմաս Մարքլը, կոչ է անում նրան ցուցմունք տալ արքայազն Էնդրյուի սկանդալային գործով: Տուժող Վիրջինիա Ջուֆրեի փաստաբանը նույնպես անհրաժեշտ է համարում հարցում անել Մեգան Մարքլից:

«Ես գիտեմ, որ նա ինչ-որ գործեր է ունեցել Էնդրյուի հետ։ Իհարկե, եղել են։ Եթե Մեգանը ներկա է եղել է որեւէ միջոցառման կամ այցելել է վայրեր, որտեղ եղել է արքայազնը, նա պետք է խոսի։ Նա իրականում իրավունք չունի հրաժարվել դրանից։

Հասկանում եմ, որ Էնդրյուի հեղինակությունը վնաս է հասցնում թագավորական ընտանիքին։ Եթե նա ինչ-որ բան գիտի եւ որեւէ կերպ ներգրավված է եղել Էնդրյուի շրջապատում, նրա պարտքն է պատմել այդ մասին», — Express պարբերականին ասել է դքսուհու հայրը։

Նախօրեին Եղիսաբեթ Երկրորդի որդուն՝ արքայազն Էնդրյուին, զրկել են զինվորական կոչումներից եւ թագավորական հովանավորությունից՝ անչափահաս աղջկա բռնաբարության մեջ մեղադրվելուց հետո: Տարիներ շարունակ արքայազն Էնդրյուն բարեկամություն է վարել Ջեֆրի Էփշտեյնի հետ, որին մեղադրում են բազմաթիվ սեռական հանցագործությունների մեջ։ 2019 թվականին միլիարդատերը մահացել է բանտում։

Աղբյուրը՝ Teleprogramma.pro



© NEWS.am STYLE