Շինեյդ Օ'Քոնորը որդու դիակիզմանը ներկայացել է վարդագույն սպորտային հագուստով

23:06   16 հունվարի, 2022

Իռլանդացի երգչուհի Շինեյդ Օ'Քոնորը ներկա է եղել իր 17-ամյա որդու՝ Շեյնի հուղարկավորությանը։ Նա կրում էր վառ վարդագույն սպորտային կոստյումով: Արաողության կադրերը հրապարակել է Daily Mail-ը։

52965859-10405919-image-m-16_1642261433522.jpg (86 KB)

Իր Twitter-ում նա բացատրել է, որ Դուբլինում հուղարկավորությունն անցկացվել է հնդկական արարողությամբ, որը դուր կգա մահացածին: Դիակիզումից առաջ դագաղում նա մի քանի տուփ ծխախոտ է տեղադրել «այն դեպքում, եթե դրանք չլինեն երկնքում»։

Sinead-OConnor-pays-tribute-to-her-17-year-old-son-Shane-as.jpg (61 KB)

Շինեյդ Օ'Քոնորը հայտնել է 17-ամյա Շեյնի ինքնասպանության մասին հունվարի 8-ին: Մեկ այլ գրառման մեջ նա հայտարարել է, որ որոշել է «հետեւել իր որդուն», քանի որ առանց նրա կյանքի իմաստ չի տեսնում եւ ոչնչացնում է այն ամենը, ինչին դիպչում է:

Լուսանկարները՝ Mark Doyle/ SplashNews.com



© NEWS.am STYLE