ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

10:00   17 հունվարի, 2022

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր հանգիստը ինչ-որ բան կխափանի, բայց դրան պետք չէ բացասաբար վերաբերվել: Հնարավոր է ծանոթանաք որեւէ մեկի հետ, որը շատ կարեւոր մարդ կդառնա ձեր կյանքում:

ՑԼԵՐ

Այսօր ամեն ինչ արեք ձեր սիրելիի համար, փոխարենը ոչինչ մի պահանջեք: Հետագայում կտեսնեք, թե որքան կբարելավվեն ձեր հարաբերությունները:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեզ ամեն ինչ շատ դժվարությամբ կտրվի: Պետք չէ ժպտալ, եթե դրա համար տրամադրություն չունեք: Ձեր սիրելին միեւնույն է կհասկանա, որ անկեղծ չեք:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Հրաշալի օր է միասին զբոսնելու համար: Անգամ, եթե եղանակն այնքան էլ բարենպաստ չէ, հոգ չէ, կարող եք զբոսնել անձրեւանոցի ներքո: Այսօր ամենդժվար թվացող խնդիրներն էլ կլուծեք մաքուր օդի ներքո զբոսնելով:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ձեր սերն, ասես, խաղաքարտերով պատրաստված դղյակ լինի: Այն կարող է քանդվել ցանկացած անզգույշ քայլից: Այնպես որ` նոր խաղաքարտ ավելացնելիս զգույշ եղեք, որպեսզի մյուս բոլոր խաղաքարտերը չվնասեք:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք կհասկանաք, որ ձեր սիրելին ձեր հանդեպ ավելի խորը զգացմունք ունի, քան դուք էիք պատկերացնում: Այնպես որ` անգամ, եթե շատ ցանկանաք, չեք կարողանա ազդել նրա զգայական դաշտի վրա:

ԿՇԵՌՔՆԵՐ

Կշեռքներին այսօր խորհուրդ չի տրվում ժամանակն անցկացնել մեծ խանութներում: Գնումները չեն կարողանա բարձրացնել ձեր տրամադրությունը, իսկ դրանց վրա ծախսված մեծ գումարները, միանշանակ, կազդեն ձեր սիրելիի տրամադրության վրա:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի պահվածքը կզարմացնի ձեզ, ընդ որում` բացասական իմաստով: Սակայն պետք չէ շտապ ենթադրություններ անել: Միգուցե, նա պարզապես անհաջող օր է ունեցել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր դուք կզգաք, որ ձեր սերը ձեզ համար բեռ է դարձել: Սակայն մի շտապեք բաժանման  որոշում կայացնել: Միգուցե, ժամանակի հետ ամեն ինչ հարթվի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր հիշեք, թե ինչ եք սովորել ձեր սիրելի գրքերից: Անգամ մանկության տարիներին ընթերցած հեքիաթները կարող են օգնել, որպեսզի ճիշտ որոշում կայացնեք:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ թույլ ու անօգնական կթվա ձեզ եւ դուք կցանկանաք պաշտպանել նրան ցանկացած դժվարությունից ու անախորժությունից: Սակայն աշխատեք չչարաշահել ձեր ուշադրությունը, այլապես նրան կթվա, թե դուք շատ կպչուն եք դարձել:

ՁԿՆԵՐ

Այսօր ամեն ինչ պատմեք ձեր սիրելիին: Անգամ եթե տան ճանապարհին ձեզ հմայել է հակառակ սեռի որեւիցե ներկայացուցիչ: Ձեր պատմածները կօգնեն նրան հասկանալ, որ դուք շատ անկեղծ եք նրա հետ:



© NEWS.am STYLE